ՀՀ Աժ փոխնախագահը խոսել է էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման մասին
ՀասարակությունՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր թանկացմանը՝ նշելով, որ ՀՀ իշխանությունները բոլորից շատ են շահագրգռված, որպեսզի երկրում թանկացումներ չլինեն: «Այդ հարցը մեզ էլ է մտահոգում: Մենք լուսնից չենք իջել, և շատ լավ հասկանում ենք, որ ցանկացած թանկացում հարված է մեր քաղաքացիների գրպանին: Այսօր Ռոբերտ Նազարյանն էլ է այդ թեմայից խոսել, և ես չեմ կարող ավելի պրոֆեսիոնալ տեղեկատվություն տալ: Կարող եմ միայն ասել, որ, սուբյեկտիվ պատճառներով, թանկացումն ընդունելի չէ»,- նշեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր թանկացում դրական չէ, և թե՚ իշխանությունը, թե՚ ընդդիմությունը մտահոգված են թանկացումներով, որովհետև եթե կա թանկացում, դա հարվածում է յուրաքանչյուր քաղաքացու գրպանին:
Հարցին, թե էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով է, Շարմազանովն ընդգծեց, որ մասնագետ չի և չի կարող պատասխանել այդ հարցին: