EBRD-ն հայտարարել է 2014 թվականի Հայաստանի ամենաակտիվ թողարկողին
ՀասարակությունՎերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը (EBRD) «Արարատբանկ»-ը 2014 թվականի Հայաստանի ամենից ակտիվ թողարկող բանկ է ճանաչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին «Արարատբանկ»-ում: Մրցանակը շնորհվել է Թբիլիսիում:
Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով, EBRD-ի չափանիշներին համապատասխանող աշխատանքի շնորհիվ, բանկը սկսել է ակրեդիտիվներ եւ երաշխավորագրեր առաջարկել արտահանման եւ ներկրման համար՝ տարեկան մինչեւ 4% տոկոսադրույքով:
Այնուհետեւ ներդրվել է Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որը ներկրողներին կանխավճար է տրամադրում՝ մինչեւ 7% տոկոսադրույքով:
2014 թվականին «Արարատբանկ»-ի փաստաթղթային գործարքների ընդհանուր փաթեթը կազմել է շուրջ 47 մլն դոլար, ինչը 52%-ով ավելի է 2013 թվականից: