Բերդավան գյուղի հանդամասում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Օրվա իրադարձություններԲերդավան գյուղի հանդամասում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդ տղայի դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է մայիսի 13-ին, ժամը 17.10-ին «Նոյեմբերյանի» հիվանդանոցից: Ասում են, թե տղան առողջական խնդիրներ է ունեցել,հաշվառված էր որպես էպիլեպսիկ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: