102-ամյա նեոնաթոլոգը դոկտորի աստիճան ստացած ամենատարեց բժիշկը կդառնա
ՀասարակությունԲեռլինից նեոանաթոլոգը՝ 102-ամյա Ինտեբորգ Ռապոպորտը, դոկտորի կոչում ստացած աշխարհի ամենատարեց բժիշկը կդառնա: Ըստ The Wall Street Journal-ի, Ռապոպորտը գիտական աշխատանքը Համբուրգի համալսարան է ներկայացրել 1938 թվականին, այսինքն՝ 5 տարի անց այն բանից հետո, երբ Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում իշխանության եկավ: Մասնագետի աշխատանքը նվիրված էր դիֆտերիային, որն այդ ժամանակ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մանկական մահացության հիմնական պատճառներից էր:
Ռապոպորտը, սակայն, կարողացել է դիսերտացիան պաշտպանել միայն 2015 թվականին, քանի որ նացիստական Գերմանիայում նրան թույլ չեն տվել դա անել «ռասայական պատճառներով». նրա մայրը հրեա էր: Հետագայում նա փոխադրվել է ԱՄՆ, իսկ հիմա ապրում է Բեռլինում:
Ըստ WSJ-ի, նրա որդի Թոմասի գործընկերը՝ Համբուրգի բժշկական դպրոցի պրոֆեսորը, Ռապոպորտի պատմությունը ներկայացրել է Համբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի այժմյան դեկան, դոկտոր Ուվե Կոխ-Գրամուսին: Արդյունքում դեկանը այլ պրոֆեսորների հետ Ռապոպորտի հետ 45 րոպե զրուցել են եւ հավանության արժանացրել դոկտորական դիսերտացիան:
Դոկտորի աստիճանի շնորհման հանդիսավոր արարողությունը Համբուրգում կայանալու է հունիսի 9-ին, եւ այդ օրը Ռապոպորտը կդառնա դոկտորի աստիճան ստացած աշխարհի ամենատարեց մասնագետը: