«Հավաքարարի որդին չի կարող դատավոր լինել» արտահայտությունը` նախարարի պաշտոնից ազատման պատճառ
ԲլոգԱրմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթահ ալ-Սիսին ազատել է արդարադատության նախարար Մահֆուզ Սաբերին իր զբաղեցրած պաշտոնից՝ դասային խտրականություն քարոզելու պատճառով: Օրերս Սաբերը եգիպտական TEN TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ հավաքարարի որդին չի կարող դատավոր լինել. դատավորն, ըստ արդեն նախկին նախարարի, պետք է անպայման սերի համապատասխան միջավայրից...