Հնդիկ դեռահասը աստծո կողմից տրված պոչով երազանքներ է իրականացնում (լուսանկարներ)
LifestyleՀնդկաստանից այս դեռահասը, ով ծնվել է գենետիկ խախտումներով, տեղացիների կողմից ընդունվել է որպես կապիկների աստված Հանումանի երկրային ներկայացուցիչ։

Սակայն նա կարող է մոտ ժամանակներս զրկվել իր «գերբնական» կարողությունները. բժիշկները խորհուրդ են տվել Արշիդ Ալի Խանին ազատվել 17 սմ երկարությամբ պոչից։

–Այս պոչն ինձ աստված է տվել։ Ինձ մոտ օգնության խնդրանքով շատ մարդիկ են գալիս և ես աղոթում եմ նրանց երազանքերի իրականացման համար։ Իսկ պոչիս բավական նորմալ եմ վերաբերվում,– իր կարգավիճակը մեկնաբանում է 13–ամյա հնդիկ դեռահասը։

Միևնույն ժամանակ, ի ծնե արատը խանգարում է Ալի Խանին սովորական կենսակերպ վարել. նա տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով։ Չնայած, որ բժիշկները չեն կողմնորոշվում ախտորոշման հարցում, բայց միաձայն պնդում են, որ պոչը պետք է հեռացվի։

Տղային ընտանիքը թերահավատորեն է վերաբերվում բժիշկներին. անձամբ դեռահասը դեռ որոշում չի կայացրել։ Սակայն նա համոզված է, որ, եթե նույնիսկ բժիշկները հեռացնեն իր պոչը, միևնույնն է, մարդիկ չեն դադարի նրանից օգնություն խնդրել և ընդունել որպես Հանումանի ներկայացուցիչ։
