Նախընտրական հանրահավաքի ժամանակ սպանվել է Յուրեկուարոյի քաղաքագլխի պաշտոնի թեկնածուն
ՀասարակությունՄեքսիկայում անհայտ հանցագործները գնդակահարել են Յուրեկուարոյի քաղաքի (Միչոական հարավարեւմտյան նահանգ) քաղաքագլխի պաշտոնի թեկնածու Էնրիկե Էռնանդես Սալսեդոյին: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Ելուզակները կրակ են բացել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում հանրահավաքում: Ականատեսների ասելով՝ հանցագործները Էռնանդես Սալսեդոյի վրա կրակել են մոտակայքով անցնող ավտոմեքենայից: Ըստ որոշ տվյալների՝ նրանք օգտագործել են Մեքսիկայի զինված ուժերի զենքը: Գնդակոծումից հետո նրանք փախել են հանցագործության վայրից:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ քաղաքագլխի պաշտոնի թեկնածուի սպանությունը դիտարկվում է որպես պատվիրված: Հետաքննությունն առայժմ չի նշել սպանության հավանական կազմակերպիչներին եւ կատարողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: