ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարված թռչնագրիպի պատճառով
ՀասարակությունԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել H5N2 տեսակի թռչնագրիպով վարակման երկրորդ օջախի հայտնաբերումից հետո:Համապատասխան կարգադրությունն արել է Նեբրասկայի նահանագապետ Փիթ Ռիքեթսը:
Ընդհանուր առմամբ այդ վտանգավոր վիրուսով ԱՄՆ-ում արդեն վարակվել են շուրջ 33 մլն հավեր ու հնդկահավեր: Հավերի մի մասն արդեն մորթված է, մի մասն էլ ենթակա է ոչնչացման: Ավելի վաղ արտակարգ դրություն է հայտարարվել Այովայի, Մինեսոտայի եւ Վիսկոնսինի նահանգներում:
H5N2-ով վարակված թռչունների ամենամեծ թիվն այս պահին բաժին Է ընկնում Այովայի նահանգին: Այնտեղ, իշխանությունների տվյալներով, արդեն մորթվել Է ավելի քան 26 միլիոն հավ, գլխավորապես ձվատու ցեղատեսակների: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ընտանի թռչունների թվակազմի կտրուկ կրճատումն արդեն հանգեցրել Է ձվի եւ հնդկահավի մսի գների աճի: