Չեչնիայում կառուցվում Է աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը՝ ավելի քան 20 հազար մարդու տեղով
ՀասարակությունՉեչնիայում ընթանում Է ավելի քան 20 հազար մարդու տեղավորող մզկիթի շինարարությունը, որը բացումից հետո կարող Է դառնալ խոշորագույններից մեկն աշխարհում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Ռամզան Քադիրովին:
«Շալի քաղաքում կառուցվում Է աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը: Այսօր ես եղա շինարարական հրապարակում: Ավարտվում Է գմբեթի ծածկումը: Մզկիթը կտեղավորի ավելի քան 20 հազար մարդ Է»,- ասել Է Քադիրովը:
Նա նաեւ հայտնել Է, որ մզկիթի առաստաղի բարձրությունը հասնում Է 36 մետրի, մինարեթներն ունեն 64 մետր բարձրություն:
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ Շալի քաղաքում մզկիթի նախագիծը մշակել են ուզբեկ ճարտարապետները: Մզկիթի կառուցման որոշումը կայացվել Է տարածաշրջանի բնակիչների բազմաթիվ խնդրանքներով:
2008 թվականի հոկտեմբերին Գրոզնիում կայացել Է հանրապետության գլխավոր՝ «Չեչնիայի սիրտը» մզկիթի բացումը: Այն կրում Է Չեչնիայի նախկին նախագահ Ահմատ Հաջի Քադիրովի անունը: Մզկիթը նախատեսված Է 10 հազար տեղի համար եւ համարվում Է խոշորագույններից մեկը Եվրոպայում: