Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


Հայոց բանակի ևս մեկ տարին ու ներքին թուրքը

Վերլուծական

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը անցած օրը սահմանին ամփոփեց բանակի մեկ տարին, դա մի քիչ անսովոր տարվա կտրվածք էր, սակայն ամփոփեց հրապարակային և ինչպես վերջին տարիների հիմնական ավանդույթն է, շատ թափանցիկ:

Այս տարին մեզ համար իրապես միաժամանակ խաղաղության և պատերազմի տարի էր: Հայոց բանակը կարողացավ ևս մեկ տարի իր գործողություններով ստիպել հակառակորդին քայլ չձեռնարկել լայնածավալ պատերազմի համար: Նախ ասենք, որ անցած տարին սկսվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետաքրքիր ու բացառիկ կարգախոսով` «Մեր տունը մեր ամրոցն է»: Կարգախոսը հստակ նպատակ ուներ, չնայած նրան, որ մեր բանակում վաղուց կար փողոցային բարքերի վտանգավոր հետևանքների մասին գիտակցումը, սակայն մենք դրա մասին գրեթե չէինք խոսում պաշտոնական մակարդակում: Հանրային մակարդակում էլ մի քանի ազնիվ մտավորականների ահազանգերը արձագանք չէին գտնում: Ամեն տարի էլ բանակի զոհերի թիվն ամփոփելիս զինվորականները հասկանում էին, որ եթե հակառակորդի կողմից կրակոցների հետևանքով որոշակի զոհերը պատճառաբանված են, տեխնիկական որոշակի պատճառներով կորուստները ընդունելի, դրանք կան բոլոր բանակներում, մենք գտնվում ենք փաստացի պատերազմի մեջ, ապա ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով եղած զոհերի քանակը առնվազն անթույլատրելի է մեր հասարակության համար: Հետևաբար, նախարարը, ոչ միայն խոսեց այլև այդ տարում պատերազմ հայտարարեց այդ բարքերին և առաջինը իր զարմանալի քայլով ստիպեց հատկապես կրտսեր հրամկազմին մտածել, թե արդյոք հնարավոր չէ հակահարված տալ այդ որդին: 2014 և 2015 թթ. հունվարի կեսերին նախարարը մի քանի օր շարունակ հանդիպում ունեցավ ողջ բանակի հրամանատարության հետ և օրական մինչև 9 ժամ ոտքի վրա կանգնած դասախոսություններ կարդալով` ընդգծելով, որ բանակում այդ արատավոր երևույթը հնարավոր է վերացնել: Իհարկե, նախարարը հիմնական պատասխանատվությունը կրկին թողնելով անձամբ իր ու բանակի վրա, այդ առումով կարևորեց նաև այլ գերատեսչությունների և կառույցների դերը հայրենիքն առավել անվտանգ ու ապահով դարձնելու հարցում:

Իհարկե, ոմանք այդ գործընթացի հենց սկզբից հասցրին մեկնաբանել, որ նախաձեռնությունից ոչ միայն ոչինչ դուրս չի գա, այլև դա իրականում ձևական բան է, իրականացվում է հասարակությանը մոլորեցնելու համար: Մենք դեռ կանդրադառնանք նմանատիպ քննադատություններին:

Այսօր, երբ արդեն ավարտված է 2014թ.-ը, և բանակի տարեկան կորուստներն ու ձեռքբերումները ներկայացվել են թվերով, նրանց արձագանքն է հետաքրքիր, որոնք կհամոզվեն, որ անցած տարի բանակում տեղի է ունեցել ինքնասպանության ընդամենը երկու դեպք: Երբ կրկնակի ու եռակի նվազել են ամենատարբեր հանցանքները, երբ ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած միջադեպերը զգալիորեն նվազել են: Իհարկե, ոմանք, ովքեր բանակի մասին չեն մտածում, այլ իրենց խոսքերով իրենց պատվիրատուներին են զեկուցում, մոտ երեք անգամ նվազած միջանձնային դեպքերը որպես ձեռքբերում չեն գնահատում, չեն խոստովանի, որ դա հետևողական ու դժվարին աշխատանքի արդյունք է: Ինչպես կարող է մի այնպիսի խնդիրը, որը հետսառըպատերազմյան լրջագույն խնդիր է աշխարհի զգալի թվով բանակների համար, հայկական բանակում գրեթե լուծվելը մեծ ձեռքբերում չհամարվել: Դա, իհարկե, նրանց չի հետաքրքրում, քանի որ Ալիսները, Թագուհիներն ու Արմինեները Բահրամ Բատիևից ոչնչով չեն տարբերվում: Քանի որ նրանք մտածում են միայն իրանց պատվերների վճարների մասին:

Ինչևէ, գնահատականները ամեն մեկի խղճին են, իսկ հայկական բանակի համար այս տարին ինչպես հիմնական թշնամու, այնպես էլ ներքին թշնամուն հաղթելու տարի եղավ: Եթե ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով եղած միջադեպերի այս ցուցանիշները պահպանվեն ևս մեկ-երկու տարի, ապա դրանք հիմնովին կլուծվեն, իսկ այս պահին այդ ամենը կատարել է միայն բանակը: Հասարակական կառույցների աշխատանքների արդյունքը դեռ չի կարող երևալ, քանի որ այդ ծրագրերով անցած աշակերտները դեռ բանակ չեն զորակոչվել: Այնինչ այդ ուղղությամբ էլ է հսկայական աշխատանք կատարվել, նախարարը անձամբ եղել է տասնյակ ուսումնասկան հաստատություններում, զրուցել, բացատրել, հորդորել, կոչել, ցույց տվել ուղղությունները:

Սակայն սա անցնող և այս տարվա առաջին եռամսյակի միակ ձեռքբերումը չէր մեր բանակի համար: Հրադադարից ի վեր նման լարված տարի դեռ չէր եղել: Դիվերսիաների ու խախտումների քանակն ուղղակի աննախադեպ էր: Կրակոցները անցած տարիների համեմատ կրկին աճում են: Հակառակորդը, ըստ էության, տարվա ընթացքում մի փոքրիկ պատերազմ վարեց մեր դեմ, սկսեց ու պարտվեց: Ըստ էության, մեր բանակը ևս մի հաղթանակ տարավ: Կար ժամանակ, որ բոլորս էլ ինչ-որ առումով վախենում էինք, որ մեր որդիները մեզ նման չեն կանգնի սահմանին, այդքան համարձակ չեն լինի, կերկնչեն և այլն, սակայն այս տարվա դեպքերը ցույց տվեցին, որ մենք բոլորս էլ սխալվում էինք, մեր` դեռ տակավին երեխաները հերոսի պես պահեցին իրենց: Ինչպես Սպարապետը կասեր. «Թուրքն էլի նույն թուրքն է, իսկ մենք նույն հայը»: Առյուծի որդին միայն կորյուն է լինում:

Մարտական բախումները ողջ տարվա ընթացքում ցույց տվեցին, որ չնայած հակառակորդը տարեցտարի կրակոցները շատացնում է, զենքերը մեծացնում է ու ավելի լկտիանում, միևնույն է, հայը հաղթել է ու հաղթելու է: 2014 և 2015 թթ. ընթացքում, իհարկե, մենք մարտական պայմաններում ունեցանք շատ կորուստներ` անցած տարիների հետ համեմատած, սակայն հակառակորդին էլ պատճառեցինք անասելի, մոտավորապես յոթ-ութ անգամով ավելի մեծաթիվ կորուստներ: Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումներին խանգարելու համար հակառակորդի դիվերսիոն խմբերն ավելի ակտիվացան, և այդ ժամանակամիջոցում մեր տղաները առանց մարտական կորուստների չեզոքացրին հակառակորդի մի քանի դիվերսիոն խմբեր, որոնց բոլոր անդամները սպաներ էին` մասնագիտացած «մարդ սպանելու գործում»: Ձեր կարծիքով ինչու է հակառակորդը լռում արդեն տևական ժամանակ: Քանի որ ուղղակի հյուծվեց: Հնարավոր չէ երկար ժամանակ մշտական կորուստներով դիվերսիաներ անել, ընդ որում հիմնականում սպաների մասնակցությամբ: Նման մասնագետներին պատրաստում են երկար ժամանակ:

Հայկական բանակի կողմից իսկական մեծ նվեր էր ողջ ժողովրդի համար ՌԴ-ում անցկացվող տանկային բիաթլոնում երկրորդ տեղն զբաղեցնելը: Տարբեր առաջատար երկրների, այդ թվում առնվազն երեք գերտերությունների հետ մրցելով` զբաղեցնել երկրորդ տեղը իրական մեծ արդյունք էր: Ոչ մարտունակ բանակի տանկիստները չէին կարող նման արդյունքներ արձանագրել: Նույն կերպ ԱՊՀ երկրների միջև անցկացվող մրցումներում առաջին տեղերը զբաղեցնելով` զարմացրին Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները, որոնք իրականում դեռ աշակերտներ են:

Տարվա ընթացքում անցկացվեց աննախադեպ օպերատիվ-մարտավարական զորավարժություն, որին մասնակցեց մոտ հիսուն հազար զինվորական ու պահեստազորային: Նման զորավարժությունները բարձրացնում են զորքերի և զորամիավորումների մարտունակությունը: Իհարկե, մեր հակառակորդը ամեն ինչ արեց, որ խափանի այդ զորավարժությունը, և հայկական ուղղաթիռի խոցումը, ինչը աննախադեպ լկտիություն էր, այդ հիմնական նպատակն ուներ: Սակայն որքան էլ այդ նենգությունը հրճվանք էր առաջացրել «նավթախավիարային» այդ հանրապետությունում, այնպիսի հրճվանք, որ գյուղերի տների պատերին «մեծն Իլհամի» նկարի ներքո են մարդիկ սեղան նստում, միևնույն է, կարճ ժամանակ անց նրանք այնպիսի ապտակ ստացան, որ ուշքի չեն գալիս մինչև օրս: Այսօր էլ այդ «հերոսը» Էլչիբեյի նման խոսում է Սևանից ու Երևանից, ուզում է Զանգեզուրը գրավել և այլն: Ուղղակի մի բան է մոռանում, թե ինչ եղավ Էլչիբեյի հետ: Իրեն էլ է հաստատ սպասվում այդ ապագան, քանի որ հայ ժողովուրդը իր հերոսներին լավ է ճանաչում, և նոր հերոսների սերունդ է մեծանում:

Այժմ անդրադառնանք այս ամենի ներքին ընկալմանը և ներկայացմանը:
Այլ կերպ քան նողկանք, հնարավոր չէ անվանել որոշ թուրքացած ու ծախու հայկական կայքերի ու թերթերի գործունեությունը:

Գ. Նժդեհը, որին ևս, համոզված եմ, չեք ընդունում, և դա ձեր միակ գենետիկ ստրկության դրսևորումը չէ, ասում էր, որ թուրքից ավելի վտանգավոր ներքին թուրքն է: Դուք հենց դա եք, որ կաք, սակայն մենք մի քանի կետերով կանդրադառնանք որոշ հարցերի, որոնք արծարծել եք ձեր ,,էժանագին,, նյութերում: Դուք բոլորդ այնքան պարզունակ եք: Ձեր նյութերը ունեն միատեսակ կրկնություններ.

1. Բանակը շատ վատ վիճակում է
2. Բանակի հրամկազմը ազգի թշնամին է
3. Բանակում անօրինականություններ են միայն
4. Ոչ մի հանցանքի համար ոչ մի սպա չի պատժվում
5. Նախարարը կեղծում է ամեն ինչ
6. Նա հսկայական հարստություն է դիզել և այլն...

Սրան հարկավոր է ավելացնել, որ անպայման այս ամենը ձեր դեպքում ուղեկցվում է կեղտոտ բառերով, լկտի վիրավորանքներով, պաշտպանության նախարարի ընտանիք մտնելով ու նրա ֆիզիկական-առողջական խնդիրների մասին շեշտելով: Պարտադիր դա անում եք նաև օգտագործելով որոշ մոլորված զինծառայողների կամ ազատամարտիկների, քանի որ զինակիցներին իրար դեմ հանելը շատ արդյունավետ է պետությունն ու բանակի քանդելու համար: Մնացածը արդեն մեխանիկական կրկնություն է, շրջապտույտի մեջ ընկած` կրկնում եք Ալիևի պաշտոնական քարոզչության թեզերը, որոնք Ա. Դալլեսի ու գնդապետ Դանիի տեսությունների դասական դարձած կետերով նախատեսված են տվյալ պետության և ազգային արժեհամակարգի կործանման համար:

Թերթեք ադրբեջանական կայքերը ու տեսեք` որքան քիչ եք դուք տարբերվում նրանցից հենց միայն այս որակումներով: Ադրբեջանը միլիարդներ է ծախսում որպեսզի Օլեգ Կուզնեցովների ու այլ օտարազգի տականքների բերանով վարկաբեկի մեզ, մեր երկիրը, մեր բանակն ու նախարարին, խոսեն դատարկ բաներից, հորինեն կեղծ դեպքեր, որպեզի բարոյալքելով հաղթեն մեզ: Նույն կերպ էին գործում թուրքերն ու բոլշևիկները առաջին հանրապետության ժամանակ և, ի վերջո, հասան մեր պետության կորստին: Նույն կերպ արևմուտքը քանդում է իր մրցակիցներին, նույն լոզունգները ունեին Գեբելսն ու Բերիան փոքր ազգերին կեղեքելիս: Ներքին ազնվություն ունեցեք և խորհեք, թե դուք ինչով եք տարբերվում նրանցից: Փաստորեն Ադրբեջանը անվճար աշխատեցնում է ձեզ, իսկ միգուցե ոչ անվճար…. Հասկանալի է, որ դուք չեք կարող չիմանալ, թե ում և ինչին եք ծառայում:

Դրա մասին խոսելն անգամ միամտություն է: Դա հարկավոր է բացատրել մեր ժողովրդին, որ իմանան, թե ուր եք ուզում տանել նրանց այսպես:

Բանակում եղած միջադեպերից հետո միայն վերջին երեք տարում պատժվել են բազմաթիվ սպաներ ու անգամ գեներալներ: Անգամ ՄԻՊ-ը հաստատել է, որ սպաների դատվածության հարցը խնդրահարույց է:

Հ. Գ. Ձեզ այս ամենից հետո էլ են ներելու, քանի որ Հայաստանում այլ արժեքներ են հաստատված: Ուղղակի մենք քսան տարի առաջ և այսօր մեր կյանքը վտանգելով, առողջությունը կորցնելով մեր հայրենիքի համար` ցավոք նաև ձեզ նմանների խաղաղությունն ենք պաշտպանել:

Պահեստազորի սպաների հայկական միություն

Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել Կարապետյան