Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Դավիթ Թուջարյան. «Ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ. վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքներով»

Lifestyle

BlogNews
Երգիչ Սասունցի Դավիթը՝ Դավիթ Թուջարյանը, վերջին շրջանում շատ է խոսում հոգևոր կյանքի մասին։ Խոսակցություններ կան, որ նա աղանդավորական կազմակերպության է հարում։ BlogNews.am-ը նրա հետ զրուցեց կրոնական որևէ կազմակերպության հարելու, երգարվեստում դադար առնելու, ընտանիքի մասին։ Միակ թեման, որի մասին երգիչը կտրականապես հրաժարվեց խոսել, իր և երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդու՝ Կարենի հետ հարաբերություններն էին։

- Նախնական զրույցում նշեցիք, որ նոր երգ եք ձայնագրում, ի՞նչ երգի մասին է խոսքը։

- Հոգևոր երգ եմ ձայնագրում։

- Սովորաբար հոգևոր երգերը լինում են կրոնական կազմակերպությունների պատվերով։ Ինչ-որ կառույց կանգնա՞ծ է Ձեր թիկունքում։

- Ոչ։ Իմ թիկունքում տերն է կանգնած։ Երգը բոլոր նրանց համար է, ում դա հոգեհարազատ կլինի։

- Վերջին շրջանում շատ եք խոսում հոգևոր կյանքի մասին։ Կրոնական որևէ կազմակերպության անդամակցո՞ւմ եք։

- Ես վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքերով։ Ես որևէ կազմակերպության անդամ չեմ, ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ։

- Վերջին շրջանում պասիվացել եք որպես երգիչ, ի՞նչն է պատճառը։

- Ես բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ այսօր։ Հիմա շեշտը դրել եմ գումար աշխատելու վրա։

- Որպես երգիչ՝ Ձեզ բավարարված զգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների մասնակցելով, որովհետև յուրաքանչյուր երգչի համար շատ կարևոր է երգել բեմում, ներկայանալ լայն հասարակությանը։

- Ես ընդհանրապես ինձ բավարարված չեմ զգում։ Կնախընտրեի ընդհանրապես դուրս գալ այս ոլորտից։

- Առհասարակ երգարվեստի՞ց, թե՞ կոպորատիվ միջոցառումների ոլորտից։

- Երգարվեստից։ Կուզեի ուղղակի հոգևոր երգեր կատարել։ Հիմա ես սա շարունակում եմ, որպեսզի անցում կատարեմ այլ ոլորտ։

-Ի վերջո, Ձեզ մոտ ժանրայի՞ն փոփոխություն կլինի, թե ասպարեզի՞։

-Ասպարեզի։ Սակայն հիմա դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

Դուք է՞լ եք բիզնես սկսել, ինչպես Ձեր գործընկերներից շատերը։

- Ես սկսել էի, հետո փակեցի։ Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։

- Կորպորատիվ միջոցառումներին սովորաբար ցանկանում են տեսնել այն երգիչներին, ովքեր հաճախ են լինում էկրաններին, պոպուլյար են։ Ձեր պահանջարկը, հոնորարերը նվազե՞լ են պասիվանալուց հետո։

- Ես գրեթե ամեն օր աշխատում եմ։ Էկրանին լինելու հետ կապված դիտարկմանը համաձայն եմ, սակայն շատերը ցանկանում են հասարակ երգիչների լսել և ուրախանալ։ Իմ հոնորարները չեն նվազել, հրավերները՝ ևս։

- Դուք նշում եք, որ շատ եք փոխվել Աստծո շնորհիվ, ի՞նչ դեր է այդ հարցում ունեցել Ձեր կինը։

- Կինս այդ հարցում դեր չի խաղացել։ Ես սկսեցի ճանաչել Աստծուն։ Ավելին, կինս իմ ազդեցությամբ է սկսել խորությամբ ճանաչել Տիրոջը։

- Դավիթ, ինչպիսի՞ն եք ընտանեկան կյանքում, հիմա ավելի տնակյա՞ց եք դարձել։

- Հա, միանշանակ։ Ես իմ տունը շատ եմ սիրում։ Ընկերներիս էլ եմ շատ սիրում, բայց քանի որ նրանց մեջ շատ են աշխարհիկ մարդիկ, մեր հետաքրքրությունները հիմա փոխվել են։

-Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր ընտանեկան ժամանցը, որտե՞ղ եք անցկացնում այն։

- Քանի որ աղջիկս՝ Գայանեն, դեռ 7 ամսական է, հիմնականում տանն ենք լինում։ Կնոջս՝ Սվետային, օգնող չկա, և ազատ ժամանակ ինքս եմ փորձում օգնել նրան։

-Երեխայի խնամքով է՞լ եք զբաղվում։

- Իհարկե։ Ամեն ինչ էլ անում եմ, տակաշոր էլ եմ փոխում։ Եթե իմ կարիքը լինում է, Սվետան ինչ-որ հարցում դժվարանում է, օգնում եմ իրեն։

-Դուստր ունենալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։

-Շատ բան, բայց չեմ կարող կոնկրետ նշել։

-Աղջիկ ունենալը Ձեզ ավելի հոգատար դարձրե՞լ է։

-Կարծում եմ՝ թե՛ տղայի, թե՛ աղջկա դեպքում հոգատարությունը նույնն է, սակայն աղջիկը մի քիչ ավելի թույլ էակ է և ավելի շատ ունի ուշադրության կարիք։

-Ո՞ւմ է ավելի նման Գայանեն։

- Ես Սվետային եմ նմանեցնում, սակայն ասում են, որ ինձ էլ է շատ նման։

- Ակտի՞վ երեխա է։

- Եթե համեմատում եմ այլ երեխաների հետ, ովքեր գիշերները չեն քնում, հասկանում եմ, որ մեր հալը դեռ լավ է, սակայն նա ակտիվ է, և ամբողջ օրն իր հետևից ենք վազում։)

Թրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել են