ՀԱԿ-ն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման հարցն ԱԺ-ում քննարկելու ստորագրահավաք է նախաձեռնել
ՀասարակությունԱգզային ժողովի ՀԱԿ խմբակցությունը պատգամավորների շրջանում ստորագրահավաք է նախաձեռնել՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հարցը արտահերթ ռեժիմով քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մայիսի 15-ին խմբակցությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք երեկ խմբակցության նիստում որոշում ենք ընդունել և այսօր ձևաթուղթ ենք վերցրել: Երկուշաբթի օ րը` մինչև ժամը 12-ը, մենք պետք է հավաքենք 44 ստորագրություն, փորձենք արտահերթ քննարկում իրականացնել Ազգային ժողովում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցելու հրավերով դիմել է խորհրդարանի մյուս 4 խմբակցությունների ղեկավարներին: Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն&raqu o;, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները:
ԶԼՄ-ների հաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: