Շառլ Ազնավուրը «Ֆիգարո»-ին ներկայցրել է իր ստեղծագործական ծրագրերը
ՄշակույթՖրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել «Ֆիգարո» պարբերականին` անդրադառնալով մասնագիտական ոլորտում իր հետագա անելիքներին: Պարբերականը գրում է, որ թեպետ Ազնավուրն արդեն 91 տարեկան է, սակայն նա չի պատրաստվում դադարեցնել աշխատել:
«Շառլ Ազնավուրը ֆրանսիացի լեգենդ է, ով ունի շուրջ 70 տարվա աշխատանքային կարիերա: Նրա երգերը հավերժ են: «Լա Բոհեմը» երգի հեղինակը կշարունակի մեզ ստիպել երազել` Encores կոչվող իր հերթական ալբոմով»,- գրում է «Ֆիգարո»-ն` նշելով, որ թեպետ շանսոնյեն ասել է, որ այլևս չի պատրաստվում համերգային շրջագայություններ իրականացրել, սակայն միայն հիմարներն են, որ չեն փոխում իրենց միտքը:
Հայ մեծանուն արտիստն իր մասին ֆրանսիական պարբերականին ասել է. «Եթե ես լինեի կապտաչյա շիկահեր, նույն կարիերան չէի ունենա»:
Անդրադառնալով Ազնավուրի դերասանական կարիերային` «Ֆիգարո»-ն գրում է, որ թեպետ 80 ֆիլմում նկարահանվելուց հետո նա ներկայում դադարեցրել է իր կարիերան՝ որպես դերասան, այդուհանդերձ նրա երաժշտական կարիերան դեռ շատ հեռու է ավարտվելուց: