Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ» ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ» «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ» ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ» Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ» Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ» «Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ» Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»


Սերժ Սարգսյանը ծանոթացել է Կոտայքի վարդի և վարունգի ջերմոցային տնտեսությունների աշխատանքին

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ վարդերի ջերմատնային համալիր, ծանոթացել վերջին շրջանում ընկերության կողմից արտադրական ծավալների ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ներդրումային ու զարգացման ծրագրերին, ստեղծված աշխատատեղերին և ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված արտադրական գործընթացին:

Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս «Էկոտոմատո» ՓԲԸ կառավարման ներքո է գտնվում 8 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային համալիր, որի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 մլրդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140,000 դրամ միջին աշխատավարձով: Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80%-ն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30%-ը՝ սպառվում է ներքին շուկայում: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, 2015թ. առաջին 4 ամիսների տվյալների հիման վրա «Էկոտոմատո» ՓԲԸ-ն կանխատեսում է տարեկան արտադրական ծավալները հասցնել 10-13 մլն հատ ծաղկի:

Նախագահն այցելել է նաև նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը: Այստեղ Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2014թ. փետրվարին հիմնված «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից մինչ այժմ կատարվել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նորագույն տեխնոլոգիաներով կառուցվել է 10.5 հա ընդհանուր մակերեսով ջերմոցային համալիր, որտեղ ստանում են էկոլոգիապես մաքուր և անվտանգ մթերք: 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ ընկերությունն արտահանել է շուրջ 1,300 տ արտադրանք, որն իրացվել է հիմնականում ՌԴ-ում և Վրաստանում: Այժմ ընկերությունն ունի մոտ 280 աշխատակից՝ շուրջ 125,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ շահագործման հանձնված 4.36 հա ջերմատնային այս տնտեսությունը ևս կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից՝ 135,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Պատասխանատուների հավաստմամբ, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել ևս 16 հա մակերեսով ջերմատան նոր բլոկներ, որի արդյունքում կստեղծվեն հավելյալ շուրջ 200 աշխատատեղեր: «Պրոգրես Ագրո»-ն ծրագրում է առաջիկա տարիներին ընդլայնել ջերմոցային տնեսությունը: Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների և դրան նպաստող պետական քաղաքականության իրականացման ընթացքի մասին:

Պետական պաշտոնյաները փորձում են համոզել, որ թոշակառուները լավ են ապրում․ Հրայր ԿամենդատյանԹարգմանչական սխալի և միտումնավոր ստի վրա պետություն չի լինում. Վահե ՀովհաննիսյանԵրբ խոսում է Ռուսաստանի նախագահը, պետք է ուշադիր լսել, այլ ոչ՝ անտեսել. Մհեր ԱվետիսյանԻրավիճակը տարածաշրջանում. բազմաբևեռություն, բիզնես, ռիսկեր և հեռանկարներ. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը վայելում է Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունը՝ ամենաբարձր մակարդակով․ Աննա ԿոստանյանԱյսօրվա իշխանությունը շարունակում է ստի քարոզչությունը. Շիրազ ՄանուկյանՕլիմպիական վեճը լուծեցին ՀՀ արժանապատվության հաշվին ԱԺ-ն մերժեց քաղբանտարկյալների մասին հայտարարությունը 20% էժան դեղորայք բոլորի համար. Անդրանիկ Գևորգյան Անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Amazon-ում. Նարեկ Կարապետյան «Քաղպայմանագիրը» խառն է լինելու շաբաթավերջին Երկիրը ֆեյսբուքով է ղեկավարում. Արշակ Կարապետյան Բացառիկ գեղեցիկ մարզաձև, որը համադրում է բարձր արվեստն ու սպորտը. «Փաստ»Վենսը Փաշինյանին քարտ-բլանշ է բերել ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Առաջին անգամ իրար են բախվելԵրկրի երկու արհեստական արբանյակներ. «Փաստ»Փաշինյանի քարոզարշավի լուսանկարը Վենսի հետ Հայաստանի համար կարժենա 9 միլիարդ դոլար․ քաղաքագետ Անհրաժեշտ է բարձրացնել և ինդեքսավորել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանի իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի «գործընկերների» օգնությամբ. «Փաստ»Դատական օրենսգրքի փոփոխությունների առկա խմբագրումը չի քննարկվել դատավորների հետ, չեն հայցվել մասնագիտական համայնքների դիրքորոշումներըԿարգավորվող գունային թափանցիկ արևային մարտկոցը նախատեսված է ճկուն մակերեսների համար Գագիկ Ծառուկյանը ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով ԵԱՏՄ-ին անդամակցությունից Հայաստանն ավելի շատ բան է շահել. «Փաստ»Ժողովրդավարության դիմակի տակ․ ճնշումներ, բողոքներ և չլսված ուղերձներ «Մա՛մ, ձեզ լավ նայեք, ինձ հետ ամեն ինչ լավ է». կրտսեր սերժանտ Գառնիկ Անտոնյանն անմահացել է նոյեմբերի 1-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»«Մեր Ձևով»․ իրատեսական ծրագիր՝ չափելի արդյունքներով Վենսի երեկվա հայտարարությունը Կառավարության թարգմանչի կողմից սխալ է թարգմանվել․ Նարեկ Կարապետյան Մարդկային ինտելեկտի նոր մարտահրավերը. ինչպես չկորցնել մտածելու ունակությունը տեխնոլոգիաների դարաշրջանում. «Փաստ»ԱՄՆ փոխնախագահի այցի «մթնոլորտային» նրբերանգները, «վենսացավն» ու անկումը. «Փաստ»Մանկական, դպրոցական, գիտական կամ այլ գրականության օտարման գործարքները կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց նախարարության երաշխավորության. «Փաստ»Հարկային վարչարարության դաժան ճնշումներն ու դրանց ծանր հետևանքները. «Փաստ»«Խնդիրները ոչ թե լուծումներ են ստանում, այլ գնալով էլ ավելի են շատանում ու առարկայական դառնում». «Փաստ»Էլ ի՞նչ միջոցների է դիմելու Փաշինյանը Եպիսկոպոսաց ժողովը խափանելու համար. «Փաստ»Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը. «Փաստ»Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Իրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում«Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել