Իրողությունը պարզվեց. 24-ամյա երիտասարդին վրաերթի էին ենթարկել Դիլիջանում
ՀասարակությունՄայիսի 14-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Սարի թաղ փողոցում վրաերթի է ենթարկել երիտասարդին:
Կատարվում է քննություն: