«Մերսեդես»-ը բախվել է էլեկտրասյանն ու ցուցանակին. Կան վիրավորներ
ՀասարակությունՄայիսի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երեւան-Աշտարակ ճանապարհի 13-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար գոտում տեղադրված էլեկտրասյանը, այնուհետեւ, դուրս գալով հանդիպակաց գոտի՝ բախվել «Քասախ» գրառմամբ ցուցանակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: