Ալիևի օգնականը նրան քաղբանտարկյալներին համաներելու խնդրանք կփոխանցի
ՀասարակությունԱդրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը մի շարք կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում քննարկել է քաղբանտարկյալների հարցը: Այդ մասին հայտնել է Հասանովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում է contact.az-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կուսակցությունների առաջնորդները բարձրացրել են «որոշ կալանավորների» համաներելու հարցը:
Հասանովը խոստացել է, որ այդ դիմումը «կհասցնի նախագահին», իսկ հանդիպումն «արդյունավետ» է որակել: