Հրշեջ-փրկարարները Նորաշենի ջրանցքից դի են հանել
ՀասարակությունԱրարատի մարզային փրկարարական վարչություն մայիսի 15-ին, ժամը 15:36-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի ջրանցքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերվել է քաղաքացու դի. այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկել Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Նորաշենի գինու գործարանի մոտակայքում գտնվող ջրանցքից հանել են անձը չպարզված տղամարդու դին եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Ընթանում է նախաքննություն:
Լիլիթ Մաճկալյան