Վրաերթի էր ենթարկել 32-ամյա կնոջն ու հեռացել. հետո փոշմանել էր
ՀասարակությունՄայիսի 14-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստավել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա քաղաքացուհի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան Կ. Ուլնեցու փողոցի թիվ 62/1 շենքի բակում վրաերթի է ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: