Բրազիլիայում կայացել է Հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն
ՀասարակությունԲրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի, Բելառուսի Հանրապետության դեսպան Լեոնիդ Կրուպետցի, Ղազախստանի Հանրապետության դեսպան Բակիջան Օրդաբաևի և ՌԴ դեսպան Սերգեյ Ակոպովի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 14-ին կայացել է ընդունելություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա էին Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան դիվանագետներ, Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, գեներալներ և ադմիրալներ, Բրազիլիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու ռազմական կցորդներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:
Ընդունելության ընթացքում ցուցադրվել են Հայրենակա ն Մեծ պատերազմին նվիրված տեսահոլովակներ, խոսվել է հայ, բելառուս, ղազախ և ռուս ժողովուրդների հերոսական սխրանքների մասին, հնչել են հայրենասիրական երգեր:
Ներկաները հնարավորություն են ունեցել համտեսելու կազմակերպիչ երկրների ազգային խոհանոցների ուտեստները: