«ԵՄ-ն պետք է աջակցի «Թուրքական հոսքի» շուրջ բանակցություններին». Լավրով
ՀասարակությունԵթե ԵՄ-ն պատասխանատու կերպով գնահատի իրավիճակն էներգետիկ անվտանգության ոլորտում, ապա պետք է աջակցի «Թուրքական հոսքի» շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը` փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք հետաքրքրություն ենք նկատում Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Հունգարիայի և տարածաշրջանի այլ երկրների կողմից: Ես կարծում եմ, որ հիմա ամենագլխավորը պրակտիկ ասպեկտները քննարկելն է` լոգիստիկայի և ֆինանսավորման տեսանկյուններից»,-ասել է Լավրովը` Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում:
«Կարծում եմ, որ եթե ԵՄ-ն իր մոտեցումների համար հիմք ընդունի իրավիճակի պատասխանատու գնահատականները, եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովումը, ապա Բրյուսելում պետք է աջակցեն այդ բանակցությունները և իրենց ներդրումը բերեն այդ գաղափարների իրականացմանը»,-ընդգծել է Լավրովը: