Կես տարի հետախուզվող 41-ամյա Արթուրին գտել են Բագրատաշենի անցակետում
ՀասարակությունՈստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 41-ամյա Արթուր Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով: