«Ժամանակ». Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հովիկ Աբրահամյանին թախանձել է լրագրողների դեմն առնել
Հասարակություն«Մեզ հայտնի է դարձել որ նախօրեին Լոռու մարզում վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հովիկ Աբրահամյանին լուրջ դեմքով թախանձել է լրագրողների դեմն առնել, որպեսզի ինքը կարողանա, իր խոսքով, «լցնել քաղաքի բյուջեն»: Ըստ Դարբինյանի՝ վարչապետը պետք է արգելի լրատվամիջոցներին գրել քաղաքապետարանի մասին, ինչն իրեն հնարավորություն կտա հոսքեր ապահովելու քաղաքային բյուջե»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։