Վանաձորի քաղաքապետը շատ է սիրում քաղաքի փողոցներն ասֆալտապատել հատկապես հունիսի 31-ին, հունիսի 32-ին և հունիսի 33-ին (լուսանկար)
ԲլոգԿարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին.
Հարգելի պարոն Աբրահամյան,
Երկու օր առաջ Վանաձորի քաղաքապետը խնդրել էր Ձեզ լրագրողների դեմն առնեք, որպեսզի ինքը կարողանա քաղաքի բյուջեն լցնել։ Ինչին, ի պատասխան, Դուք ասել էիք, որ լրագրողներն իրենց գործն են անում։ Իսկ գիտեք, թե ինչո՞ւ է քաղաքապետն ուզում լցնել քաղաքի բյուջեն։ Որովհետև դիմացը հունիս ամիսն է, իսկ Վանաձորի քաղաքապետը շատ է սիրում քաղաքի փողոցներն ասֆալտապատել հատկապես ՀՈՒՆԻՍԻ31-ին, Հունիսի 32-ին և Հունիսի 33.ին։
Ես հասկանում եմ, որ իմ գրառումը ավելի շատ նման է հայտնի «12 ամիս» հեքիաթին, քան16 տարի քաղաքապետ աշխատած մարդու գործունեությանը, բայց ապացույցը կարող եք տեսնել հետևյալ հոդվածում։