Նոր Նորքում ավտոմեքենա է հրդեհվել
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել՝ 01.25-ին:
Այրվել է «ՎԱԶ-21099» մակնիշի 34 QA 984 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա. Գ., ծնվ. 1989 թ.) սրահը, շարժիչի հատվածում էլ.մալուխներ եւ ռետինե խողովակներ: