New York Times-ի լրագրողները կեղծ դիպլոմների վաճառքի միջազգային ցանց են բացահայտել
ՀասարակությունAxact միջազգային ընկերությունը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ Է վաստակում Համացանցի միջոցով բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ հազարավոր կեղծ դիպլոմներ վաճառելու ճանապարհով: Այս մասին ասված Է հոդվածում, որը մայիսի 17-ին հրապարակվել Է New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում:
Ինչպես պարզել են հրատարակության լրագրողները, Axact-ն ունի 370 գունեղ եւ ճշմարտանման ձեւավորված ինտերնետ-կայքեր, որոնց միջոցով կարելի Է կեղծ վկայական գնել ուսումնական հաստատությունն ավարտելու մասին: «Փաստաթղթերում» նշված են մտացածին համալսարաններ եւ ինստիտուտներ, որոնց անվանումները հիշեցնում են իրականում գոյություն ունեցող հայտնի բուհերը:
Ցանկացողները կարող են, օրինակ՝ ստանալ «դիպլոմ» Կոլումբիանական համալսարանը կամ Բարկլիի համալսարանն ավարտելու մասին: Խարդախների հաշվարկը, ինչպես նշված Է, այն Է, որ այդ «դիպլոմների» տերերին կարող են համարել Կոլումբիական համալսարանի կամ Բերկլիի Կալիֆոռնիական համալսարանի շրջանավարտներ:
Հրատարակության պնդմամբ՝ այդ ամբողջ սխեմայի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում Է Axact ընկերությունը, որը գտնվում Է Պակիստանի Կարաչի քաղաքում եւ հայտարարում Է, որ զբաղվում Է ծրագրային ապահովմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: