Թղթից պատրաստված հսկայական նապաստակը հոլանդացի Ֆլորենտին Հոֆմանի հերթական ստեղծագործությունն է. հեղինակը հայտնի է ամբողջ աշխարհում մեծ դեղին բադիկով, գրում է РИА Новости-ն։
Հսկայական նապաստակը կդառնա Թայվանում Լանդշաֆտային արվեստի փառատոնի կենտրոնական նմուշը։ Հոֆմանի նոր նախագիծը կոչվում է Լուսնային նապաստակ, որն ամենասիրելի բանահյուսական կերպարներից է Թայվանում։
«Երբ նայում ենք լիալուսնին, մենք կարող ենք տեսնել նապաստակի, որը բրինձ է մաքրում։ Նրա մասին պատմությունը մենք լսել ենք մանկուց, իսկ այս փառատոնն արթնացնում է մեր երևակայությունը»,- նշել է Թաոյուան շրջանի մշակույթի հարցերով տնօրենը։
Նապաստակը պատրաստված է ջրակայուն թղթից, նրա բարձրությունը մոտ 25 մ է։ Փառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 9-14-ը։