Հնդկաստանում մահացել Է գրեթե 42 տարի կոմայի մեջ գտնվող բուժքույրը
ՀասարակությունՄումբայի հիվանդանոցում մահացել Է դաժան բռնաբարությունից հետո գրեթե 42 տարի վեգետատիվ վիճակում գտնվող բուժքույրը: Այդ մասին մայիսի 18-ին հաղորդել Է IANS գործակալությունը:
Արունա Շանբաուգը բուժքույր Էր աշխատում Մումբայի Էդուարդ թագավորի հիշատակի հիվանդանոցում: 1973 թվականի նոյեմբերին հերթափոխը հանձնելիս աշխատանքի վայրում նրա վրա Է հարձակվել բռնացող սանիտարը: Նա խեղդել Է Արունային, բայց աղջիկը ողջ Է մնացել, թեեւ թթվածնի երկարատեւ պակասից նրա ուղեղը կոցրել Է արտաքին գրգռիչներին հակազդելու ունակությունը: Այդ ժամանակվանից ի վեր Արունան գտնվում Էր հարազատ հիվանդանոցի հվանդասենյակներից մեկում, որտեղ նրան խնամում Էր անձնակազմը:
«Մենք ստանում ենք ոստիկանության թույլտվությունը եւ կարգավորում ենք մյուս ձեւականությունները Շանբաուգին վերջին հրաժեշտը տալուց առաջ»,- գործակալությանը պատմել Է հիվանդանոցի ղեկավար Ավինաշ Սուփեն:
Բացի այդ, նա հրապարակայնորեն դիմել Է՝ Շանբաուգի հարազատներին կամ ծանոթներին գտնելու հարցում օգնելու խնդրանքով, որպեսզի նրանք շտապ կապվեն հիվանդանոցի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: