Դատապարտյալի հանձնուքի մեջ հայտնաբերվել է կանաչավուն չոր զանգված
ՀասարակությունՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից , հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: