Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների բաժինը տարվա ընթացքում ընկել Է 20 տոկոսով
ՏնտեսությունՌուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների բաժինն ապրիլի ամսին անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել Է 24,7 մլն դոլարով: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի Ազգային բանկը:
Ընդամենն ապրիլին երկրում ստացվել Է 91,1 մլն դոլար, ինչը 24,4 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի ապրիլին: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը շարունակում Է առաջին տեղն զբաղեցնել Վրաստան փոխանցումների ծավալով: Ռուսաստանին հաջորդում են Հունաստանը, Իտալիան, ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Ընդ որում՝ ԱՄՆ-ից փոխանցումներն ավելացել են 1,7 մլն դոլարով եւ գերազանցել 8,1 միլիոնը:
Ավելի վաղ փորձագետները հայտարարել Էին, որ Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն զգալիորեն նվազել Է ռուբլու փոխարժեքի անկման պատճառով: