ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը տեղի կունենա Տաջիկստանում
ՀասարակությունՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն մայիսի 20-ին նիստ կգումարի Տաջիկստանում՝ քննարկելու հավաքական անվտանգության տարածաշրջանի մարտահրավերներն ու սպառնալիքները: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
«Նիստին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը… Պլանավորվում Է քննարկել միջազգային անվտանգության հրատապ հիմնախնդիրները եւ դրանց կապակցությամբ հավաքական անվտանգության տարածաշրջանի մարտահրավերների ու սպառնալիքների կանխման միջոցառումները»,-ասված Է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն կազմակերպության կոնսուլտատիվ եւ գործադիր մարմինն Է, որն զբաղվում Է ազգային անվտանգության ապահովման բնագավառում պետությունների փոխգործակցության համակարգման հարցերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: