ԿԸՀ-ն հանրաքվեների քվեարկության արդյունքների հետ կապված դիմումներ չի ստացել
ՀասարակությունԼոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 22 համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ին կայացած տեղական հանրաքվեների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել մայիսի 18-ին` մինչև ժամը 18:00-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ հանձնաժողովները չեն ստացել, տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններում առկա չեն քվեարկության կարգի խախտման վերաբերյալ գրառումներ, տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի որևէ անդամ չի կատարել գրառում` հատուկ կարծիք ունենալու մասին: