Գորիսի զբոսայգում դանակահարվածը ամբուլատոր բուժօգնություն է ստացել
ՀասարակությունԳորիսի մանկական զբոսայգում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած 31-ամյա Ա. Տ.-ն չի հոսպիտալացվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի հիվանդանոցի փոխտնօրեն Լեւոն Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ նրա մոտ եղել են մակերեսային վերքեր, քերծվածքներ,մատների վերքեր, ստացել է առաջին բուժօգնություն եւ հեռացել: Նա պատմել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետեւանքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորիսի մանկական զբոսայգում դանակահարություն է եղել: Մայիսի 16-ին, երեկոյան, «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ աջ ադրի հետին կտրած վերք, քերված ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 31-ամյա Ա. Տ.-ն: Վերջինս հիվանդանոցում հայտնել է, թե վնասվածքը ստացել է քաղաքային զբոսայգում վայր ընկնելու հետեւանքով: Սակայն, ոստիկանները պարզել են, որ նույն օրը Գորիսի մանկական զբոսայգում 22-ամյա Գագիկ Վ.-ն հարվածել է Ա. Տ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մայիսի 17-ին, երեկոյան, Գագիկ Վ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժծկական փորձաքննություն: