ՀԱՀ-ը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը
ՀասարակությունՀՀ-ում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը (նստավայրը` Կիև) մայիսի 18-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարի տեղակալը կարևորել է հայ-հարավաֆրիկյան հարաբերությունների զարգացմումը և համոզմունք հայտնել, որ դեսպանը նոր լիցք կհաղորդի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում իրականացվող համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Բասսոնն ասաց, որ ՀԱՀ-ը նույնպես մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերություններին, և վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր` համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար: