«Բաց դաս»-ի շրջանակներում ԱԺ են այցելել Կարմիրգյուղ համայնքի աշակերտները
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մայիսի 19-ին հյուրընկալել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի համար 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպումից առաջ աշակերտները շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին;
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ որոշումների կայացման ընթացակարգերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախոսին, տարբեր երկրների հետ դիվանագիտական հարաբերություններին:
Խորհրդարանի ղեկավարը պատասխանել է նաեւ դպրոցականների հարցերին:
Այցի ավարտին աշակերտներն ու մանկավարժները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ նախագահի հետ: