Ռեյունիոն կղզում սկսվել Է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը
ՀասարակությունՀնդկական օվկիանոսում գտնվող Ռեյունիոն կղզում, որը պատկանում Է Ֆրանսիային, ժայթքում Է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը:
Հրաբխի արթնանալու եւ լավայի հոսքերի մոտենալու առաջին նշանները նկատվել են անցյալ շաբաթ: Ներկայում ժայթքումը հասել Է մեծ մասշտաբների եւ, հրաբխագետների կարծիքով՝ այն «զգալիորեն հզոր Է նախորդից», որը տեղի Է ունեցել փետրվարին:
Պիտոն դը լա Ֆուռնեզն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է: Դրա բարձրությունը գերազանցում Է 2,6 հազար մետրը: Սկսած XVII դարից գրանցվել Է դրա ավելի քան 150 ժայթքում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հրաբխի ակտիվությունը եւ դրա գունեղ ժայթքումները միշտ Էլ դեպի Ռեյունիոն են գրավում մեծ թվով զբոսաշրջիկների: Ռեյունիոնի բնակչության թիվը գերազանցում Է 840 հազարը: