Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 19-ի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: