Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան


ՀՀ սփյուռքի նախարարը ժխտողականությունը Թուրքիային խայտառակության տանող ճանապարհ է համարում

Հասարակություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 19-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամներին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և գործընթացների շարունակականությունը» տեսաշարը ներկայացնելիս՝ նշեց, որ այդ միջոցառումները հայ ժողովրդի միասնականության շնորհիվ անցել են բարձր մակարդակով: «Այս տարին հայ ժողովրդի համար շատ կարևոր է, և մենք բոլորս մեկ սիրտ, մեկ հոգի դարձած՝ պայքարում էինք Ցեղասպանության տարելիցի միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար: Բոլորի հայացքը Հայաստանին էր, և բոլորն ակնկալում էին բարձր մակարդակ ունեցող միջոցառումներ»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Նա հաջողություն համարեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցչականությունը: Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ 60-ից ավելի երկրների պատվիրակություններ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: «Իսկ ո՞վ գնաց Թուրքիա: Մեծ Բրիտանիայի արքայազնը պետական պաշտոնյա չէ, երկրի վարչապետը չգնաց, իսկ Հայաստան եկան չորս երկրների նախագահներ: Գերմանիայի Նախագահը չեկավ, բայց նրա խոսքն ամեն ինչ արժեր»,- հավելեց նա՝ նկա տի ունենալով Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությունը, ինչպես նաև Գերմանիայի Նախագահ Յոաhիմ Գաուկի± Բեռլինի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ արած հայտարարությունը, որում նա ասել է, որ անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը ցեղասպանություն է:

«Բոլորիս մեջ խոսում էր հայի հպարտությունը և ցավն ու խոնարհումը Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Հայ ժողովուրդը չի լռելու, շարունակելու է պահանջել, Թուրքիան ամեն տարի խայտառակվելու է, ավելի լավ է ճանաչեն: Թող Թուրքիան գումար չծախսի խաբելու և ժխտելու վրա, թող փոխհատուցի: Մենք խնդիրներ ունենք, որ կարող ենք ազգովի բարձրաձայնել»,- շեշտեց սփյուռքի նախարարը:

Նա վստահ է, որ հայերս պետք է միասնաբար պահանջենք հայ-թուրքական սահմանների բացումը: «Մենք պետք է աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը պահանջենք, որ զբաղվեն այդ հարցով. ազատ տեղաշարժվելու իրավունքը բոլորինն է»,-նշեց սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինների անդամների հետ խոսեց մշակութային եղեռնի մասին: «Թուրքը մեր ամեն ինչը ոչնչացել է, մնացել է մեր հիշողությունը: Թուրքը ուզում է դա էլ ոչնչացնել, բայց մենք չենք կարող մոռանալ դա»,- հավելեց նախարարը:

Նա նաև անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամիկատարած աշխատանքին: «Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ծանր, հետևողական աշխատանքի համար: Ձեզանից շատերը գործում են հիմնադրամի համար: Հարյուրավոր ծրագրեր են իրականացվել հիմնադրամի օժանդակությամբ, որոնք, իրոք, տպավորիչ են: Ես շատ լավ ճանաչում եմ սփյուռքը և հասկանում եմ այն դժվարությունները, որ ամեն օր հանդիպում եք հայրենիքի և Արցախի համար աշխատելիս»,- ընդգծեց սփյուռքի նախարարը:

Հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը Մխիթարյան միաբանության ներկայացուցչին շնորհակալական դիպլոմ հանձնեց՝ կարևորելով այն մարդկանց գործունեությունը, ովքեր սերունդ են կրթում:

Մայիսի 27-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 24-րդ նիստը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցություն և մեծ ներդրում ունեն նրա 25 տեղական մարմինները, որոնք ներկայումս գործում են աշխարհի 22 երկրում: Տեղական մարմինները սերտորեն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև սփյուռքահայ ճանաչված բարերարների և գործիչների հետ:

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին