Ուռուցքաբանության կենտրոնում մահացած 61-ամյա կնոջ դեպքով քրգործ չի հարուցվել
ՀասարակությունՈւռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 12-ին մահացած 61-ամյա կնոջ դեպքով քրեական գործ չի հարուցվելու: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը, որն էլ կնոջ մահվան դեպքով գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին:
«Քննիչը մերժել է քրեական գործ հարուցումը, միեւնույն ժամանակ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար բժշկական սխալ կա, թե ոչ»,- ասաց փաստաբանը:
Նա հայտնեց, որ քննիչի կայացրած որոշումները բողոքարկել է դատախազություն:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Ս. Պ.-ն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 2-ին քիմիաթերապիա է ընդունել եւ մարտի 12-ին մահացել: Այս առթիվ Փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել էր Գլխավոր դատախազին՝ նշելով, որ կինը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, ենթարկվել է քիմիաթերապիայի, որի լյարդային անբավարարության պատճառով մահացել է: