Վայքում հենապատի փլուզման հետևանքով փակվել է միջպետական ավտոճանապարհը
ՀասարակությունԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կմ-ում (Վայքի տարածաշրջան) մայիսի 20-ին՝ առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի փակ է: Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: