Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պարտատոմսեր
ՏնտեսությունՖինանսների նախարարությունն անցկացրել է 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294183) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 480 մլն դրամ, որից մրցակցայինը` 4 մլրդ 810 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 670 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 656 մլն 301 հազար 216 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0895 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2100 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: