Բագրատաշենում հայտնաբերվել է պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվող
ՀասարակությունՈստիկանության ծառայողներն օրերս Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1982թ. ծնված Մարտիրոս Գ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ Մարտիրոս Գ.-ն 1983թ. ծնված Վահան Պ.-ն է, որը 2012թ. մայիսի 23-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի և 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթե ր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքներով: