ԱՄՆ-ում հետ Է կանչվել 34 միլիոն ճապոնական ավտոմեքենա
ՀասարակությունՃապոնացի արտադրողներն ԱՄՆ-ում հետ են կանչում իրենց գրեթե 34 միլիոն ավտոմեքենաներ, ինչը նման խոշորագույն դեպքն Է ավտոմոբիլաշինության ամբողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է BBC-ը:
Ավտոմեքենաները հետ են կանչվում մեկ պատճառով. դրանցում օգտագործվել են Takata ֆիրմայի անվտանգության բարձերը, որոնք դարձել են առնվազն հինգ մարդու մահվան պատճառ:
Այդ ֆիրմայի անվտանգության որոշ բարձեր բացվում են չափազանց մեծ ուժով՝ վարորդի եւ ուղեւորների վրա թափելով ավտոմոբիլի պլաստիկե դետալների բեկորները:
Takata-ի համալրող մասերն օգտագործել են տասնմեկ ավտոարտադրողներ, այդ թվում՝ Ճապոնիայի Honda, Toyota եւ Nissan ավտոհսկաները: