Հրազդան քաղաքում անցկացվեց «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը
ՀասարակությունՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Սպորտլանդիա-2015» մարզական միջոցառումը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, հերթական անգամ անցկացվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:
Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի մարզի 10 թիմ՝ Հրազդան քաղաքի № 12, 13, 15, Աբովյան քաղաքի № 6, 12, Չարենցավան քաղաքի «Հեքիաթ», Ծաղկաձոր և Բյուրեղավան քաղաքների, Լեռնանիստ և Քաղսի գյուղական համայնքների նախադպրոցական հիմնարկների թիմերը: Նախադպրոցական հիմնարկների սաները մրցել են 5 մրցաձևերում, հաղթող է ճանաչվել Հրազդանի № 13 նախադպրոցական հիմնարկը, 2-րդ տեղը գրավել է Հրազդանի № 12, իսկ 3-րդ տեղը` Չարենցավանի «Հեքիաթ» նախադպրոցական հիմնարկը: Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատ ասխան կարգի հավաստագրերով, իսկ մյուս մասնակից թիմերը՝ նախարարության շնորհակալագրերով:
Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: