Հոսպիտալացվել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին
ՀասարակությունԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Բո Բայդենը, հոսպիտալացվել Է Մերիլենդի նահանգի Բետեսդա քաղաքում, տեղեկացնում Է փոխնախագահի վարչակազը:
Ինչպես նշում Է CBS News-ը, 43-ամյա Բո Բայդենը բուժվում Է Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում: Հոսպիտալացման պատճառը եւ մանրամասներ չեն նշվում:
Բո Բայդենն զբաղեցնում Է Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Մասնագիտությամբ նա փաստաբան Է, որպես Ազգային գվարդիայի պահեստազորային ծառայել Է Իրաքում:
Ավելի վաղ Բո Բայդենն ինսուլտ Է տարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: