Միշել Պլատինին ժամանում է Հայաստան
ՀասարակությունՄայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկօրյա ոչ պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երևանում Միշել Պլատինին կհանդիպի իր գործընկերոջ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կլինի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Երեկոյան ՀՖՖ նախագահի անունից կմատուցվի ընթրիք:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
Մայիսի 21-ին ժամը 17:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում Պլատինին կարճ բրիֆինգ կանցկացնի լրագրողների հետ: Բրիֆինգին մասնակցել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները մայիսի 20-ին, ժամը 16:00-17:00-ը ՀՖՖ մամուլի քարտուղարությունից պետք է ստանան հատուկ անցագրեր: