Վահրամ Բաղդասարյանը` Ռիգայի գագաթնաժողովից սպասելիքների, Հայաստանի մասնակցության և ԳՄ նիստի մասին
ՀասարակությունԵվրամիությունն ակտիվացել է Հայաստանի հետ համագործակցության առումով, և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը Ռիգայի գագաթնաժողովից, բացի դրականից, այլ արդյունք չի ակնկալում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հայկական կողմը բազմիցս նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամ ակցումը չի նշանակում հարաբերությունների և կապերի խզում Եվրամիության հետ: «Մենք պատրաստ ենք նրանց հետ ցանկացած համագործակցության, որը չի խանգարի մեր պայմանագրային դրույթներին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Արևմուտքում էլ այս հարցին ըմբռնումով են մոտենում: Ոչ միայն Եվրամիությունը, այլ նաև ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել են, որ իրենք ըմբռնումով են մոտենում մեր որոշմանը և պատրաստ են շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: Իսկ նման գագաթնաժողովները միայն նպաստելու են մեր հարաբերությունների զարգացմանը»,-աս աց Բաղդասարյանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում կմասնակցի Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: «Մայիսի 20-ի երեկոյան տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ մենք կքննարկենք Ռիգայի գագաթնաժողովի հետ կապված բոլոր հարցերը: Գործադիր մարմնի նիստից հետո արդեն առավել մանրամասն տեղեկատվություն կլինի Ռիգայի գագաթնաժողովին հայկական պատվիրակության մասնակցության և օրակարգի վերաբերյալ: Քանի որ այդ թեմաների վերաբերյալ մանրամասներ պետք է հաղորդի Նախագահը, ես չեմ ցանկանում այս պահին դա մեկնաբանել»,-նշեց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե Ռիգայում Հայաստանի և Եվրամիության միջև որևէ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այդ մասին հայտնի կլինի կուսակցության ԳՄ նիստից հետո: