«Սևան ազգային պարկ»-ի տարածքում այրվել է եղեգնուտ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 20-ին՝ ժամը 10.22-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (Շորժա գյուղի մոտակայք): Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ : Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.33-ին, մարվել 11.50-ին. Ջիլ և Արդանիս գյուղերի միջնամասում այրվել է մոտ 2 հա եղեգնուտ: