Չեխիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները մայիսի 20-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարներ Արտեմ Ասատրյանը և Միխաելա Մարքսովան ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատ ակը:
Այնուհետև նախարարները շրջել են Հայոց Ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են նոր մշտական ցուցադրությանը՝ հազարավոր նորահայտ նյութերին, բնօրինակ և եզակի լուսանկարներին, գրքերին և փաստաթղթերին: «Տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը, որոնք ներկայացված են թանգարանում, ավելի առարկայական են դարձնում 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը: Կարծում եմ՝ Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի այցը Հայաստան՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, կնպաստի հետագայում Չեխ իայի Հանրապետության կողմից Ցեղասպանության ճանաչմանը»,-թանգարանային այցից հետո նշել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Շրջայցի ավարտին Չեխիայի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում: