Լիցքավորման դրված iPhone–ը գիշերն այրվել էր (լուսանկարներ)
Lifestyle16–ամյա դեռահասը չէր էլ պատկերացնում, թե ինչի կարող է հանգեցնել լիցքավորման դրած iPhone–ը կողքին քնելը։ Դեպքը տեղի ունեցավ գիշերը, երբ տղան քնած էր։ Լիցքավորման դրված սմարթֆոնը բռնկվեց` 3–րդ աստիճանի այրվածքներ պատճառելով դեռահասին և լրջորեն վնասելով բնակարանը։
Ինչպես հետո պետք է պարզվեր` պատճառը ոչ թե հենց սմարթֆոնն էր, այլ ոչ օրիգինալ լիցքավորման սարքավորումը, որը տղան գնել էր պատահական խանութից։ Շատ դեպքերում նման միջադեպերի պատճառը հենց դա էլ հանդիսանում է։







Աղբյուր՝ Blognews.am